Չեչնիայում Ռոսգվարդիայի աշխատակիցը գնդակահարել է իր 4 զինակիցներին
Չեչնիայում Ռոսգվարդիայի աշխատակիցը կրակել է 4 զինակիցների վրա, որից հետո սպանվել է: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Նախնական տեղեկություններով՝ այսօր ժամը 4-ի սահմաններում Չեչնիայի Հանրապետությունում Ռուսական ազգային գվարդիայի Հյուսիս-Կովկասյան օկրուգի զորքերի ավագ լեյտենանտը մահացու հրազենային վիրավորում է հասցրել իր 4 զինակիցներին: Զինվորականը, ով կրակ է բացել զորանոցում, սպանվել է հերթապահ ստորաբաժանման կողմից»,- նշել են Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունում:
Փաստի առթիվ ծառայողական ստուգում է իրականացվում: