Լիտվայում ինքնասպանների ամրոց են գտել
Լիտվացի հնէաբանները երկրում հայտնաբերել են ամրոց, որն այրվել է խաչակիրների պաշարման ժամանակ 1336 թվականին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «BaltNews.lt»-ին:
«Պեղումների նպատակն ի սկզբանե բավականին համեստ էր՝ տեսնել, թե որ ժամանակաշրջանին են պատկանում սայլակը և ինչ-որ վկայություններ գտնել, որոնք կկարողանային հաստատել կամ հերքել այնտեղ մասսայական ինքնասպանությունների առկայության հիպոթեզը: Իսկ հիմա մենք այստեղ գտնում ենք ամբողջովին այրված, սակայն բավականին լավ պահպանված ամրոց: Հավանաբար այն 14-րդ դարի է»,- նշել է գիտական աշխատող Հինտաուտաս Զաբելան:
Նա հավելել է, որ ամրոցի մասունքները հայտնաբերվել են մեկ մետր խորության վրա: