Կոմիտասի երգերը կմատուցվեն կարաոկե տարբերակով
Կոմիտասի երգերը հաջորդ տարի հասանելի կլինեն նաև կարաոկե տարբերակով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրում:
Պողոսյանը նշեց, որ նման նախագիծ իրականացվել էր 2010 թ-ին, և նրա խոսքով ՝մեծ հաջողություն ունեցավ: Այն բաժանվեց երաժշտական և հանրակրթական դպրոցներին, սփյուռքի հայ համայնքին: Ձայնասկավառակները, ըստ նախարարի, 2013 թ-ին թողարկվելու են ավելի մեծ քանակով:
Պողոսյանն ընդգծեց, որ այս նախագիծը թույլ է տալիս ավելի մատչելի կերպով երեխաներին ներգրավել դեպի կոմիտասյան երաժշտություն, քան համերգները:
Այն մյուս տարի ևս կտարածվի անվճար: