Քիմ Քարդաշյանի մորը դուր է եկել նորածնի անունը
Ինչպես հայտնի է, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մի քանի օր առաջ լույս աշխարհ եկած երեխային կոչել են North West:
Շատ երկրպագուներ տարօրինակ են համարել աստղային զույգի նման ընտրությունը: Բայց ավելի ուշ Քիմ Քարդաշյանի մայրը ' Քրիս Ջեները հայտնել է, որ երեխայի անվան մեջ ոչ մի տարօրինակ և անսովոր բան չկա:
«Ինձ դուր է գալիս այդ անունը: Այն շատ գեղեցիկ է և սազական Քիմի դստերը»,-հայտնել է Քրիսը:
Բացի այդ, նրանք արդեն մտածել են երեխային փաղաքշական և ավելի կարճ դիմելու ձևը: Նրանք երեխային կկանչեն Նորի անվամբ: