Թուրքիայում 133 պաշտոնյա կկալանավորվի
Թուրքական իշխանությունները հանձնարարական են տվել կալանավորելու ֆինանսների և աշխատանքի նախարարություններում աշխատող 133 պաշտոնյայի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ձերբակալությունները կկատարվեն նախորդ տարվա հուլիսի պետական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում:
Կալանավորյալ անձանցից 101-ը աշխատում է ֆինանսների նախարարությունում և 32-ը` աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունում:
Բոլոր կասկածյալները օգտագործել են հաղորդագրություններ գաղտնագրող ByLock ծրագրից: