Երգչուհի Ադելը նոր դաջվածք է արել
Ադելը համալրում է դաջվածքների սիրահար աստղերի ցանկը: Օրերս երգչուհին զարդարել է իր մարմինը նոր գրությամբ:
Այս անգամ Ադելն իր ձախ ձեռքին գրել է "Paradise", ինչը նշանակում է «դրախտ»: Դաջվածքն արել է Նյու Յորքի հայտնի մասնագետներից մեկը, ում բոլորը ճանաչում են "Bang Bang" անունով: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նկար, որում երգչուհին հպարտությամբ ցուցադրում է նոր դաջվածքը, և գրել.
«Գեղեցկուհի Ադելը մտել էր, որպեսզի նոր դաջվածք անի»:
Աստղի համար սա առաջին դաջվածքը չէ: Որդու ծնվելուց հետո իր ականջի մոտ հայտնվեց "A" տառը' տղայի անվան առաջին տառը: