Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է բարեգործական ծրագրի դեսպան (լուսանկարներ)
Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է կրծքի քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվելու նպատակով միջոցներ հավաքող “Entertainment Industry Foundation (EIF)” հիմանդրամի և “Key to the Cure” ծրագրի դեսպանը:
Այժմ դերասանուհին հիմնադրամի մյուս սուրհանդակների` Պենելոպե Քրուզի, Ջենիֆեր Հադսոնի, Գվինեթ Փելթրոուի հետ միասին կներկայացնի նախագծի ֆիրմային շապիկներից մեկը, որի վաճառքի ողջ հասույթը կգնա հիմնադրամ:
Աստղը խոստովանել է, որ շատ ուրախ է նոր համագործակցության համար:
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ հիմնադրամի ծրագրին: Ես հույս ունեմ, որ յուրաքանչյուրը կնպաստի նրանց կարևոր գործին և կգնի շապիկը»:
Ի դեպ, բոլոր շապիկներն արժեն ընդամենը 35 դոլար, որոնք կարելի է գնել Նյու Յորքյան "Saks" խանութում: