Մեծ պետությունները պիտի մի օր հասկանան, որ փոքր ազգերին պետք է անկախանալու հնարավորություն տան
Մեծ պետությունները պիտի մի օր հասկանան, որ փոքր ազգերին պետք է անկախանալու հնարավորություն տան։ Կուզեն, թե չեն ուզի անկախ լինել՝ դա արդեն փոքր ազգերի խնդիրն է, բայց անկախանալու հնարավորություն նրանք պիտի ունենան ու դրա մեջ որևէ ողբերգություն պետք չէ տեսնել։
Հակառակը, այդպիսով թերևս հնարավոր կլինի ավելի ամուր և բարեկամական կապեր հաստատվեն պետությունների և ազգերի միջև, հնարավոր կլինի մոլորակի լարվածությունը գոնե մասամբ թուլացնել։
Չեխիայի և Սլովակիայի բաժանման օրինակը թերևս ամենանախանձելին էր ժամանակակից աշխարհի պատմության մեջ։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք