Հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 5 միլիարդ կվտ/ժ Էլեկտրաէներգիա, իսկ ՀԷՑ-ը ստացել է 4 միլիարդ
Հունվար-Օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,123,090,765 կվտ/ժ Էլեկտրաէներգիա, իսկ ՀԷՑ-ը ստացել է 4,263,523,430 կվտ/ժ: Բացակայող 859,567,335 կվտ/ժ-ը...ըը..տենց սեփական «կարիք» է ու կորուստ:
Օրինակ՝ ԱՄՆ-ում կորուստը 4,7% է, բնակչությունը հարյուր անգամ ավել, իսկ խտությունը 4 անգամ քիչ: Մեզ մոտ կորուստները երկու անգամ ավել են, թե լույսի, թե գազի ոլորտում։ Գազի ոլորտում նույնպես խոսքը տարեկան 30-40 միլիոն դոլարի գողոնի մասին է:
Սյունիքում մի հատ դիզելի կալոնկա կա, որ աշխարհի ամենա եկամտաբեր կալոնկան է, որովհետև աշխարհում երևի միակն է, որ ինքնարժեք չունի: Այնտեղ վաճառվող դիզելի հասույթը գրեթե 100%-ով դառնում է շահույթ: Հա, տենց շլանգ է գցած կոմբինատի դիզելի ցիստրեներից ուղիղ լցվում է կալոնկա ու տարեկան մոտ մեկ միլիոն դոլարի շահույթ ապահովում: Էլի գողություն է: Պարզապես շլանգով դիզել ծծողը, եթե գողանում է գերմանական մասնավոր ընկերությունից, ապա լույս ու գազ ծծողները գողանում են ՀՀ բնակչությունից ու մոտ 30 անգամ ավել:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք