20-ամյա Քայլի Ջենները հղի է (լուսանկար)
Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը՝ Քայլի Ջենները, հղի է: Նա և իր սիրելին՝ 25-ամյա Թրեվիս Սքոթը, պատրաստվում են ծնողներ դառնալ: Այս մասին հայտնել է «TMZ»-ը:
Ինչպես հաղորդվում է, զույգն այս մասին հայտնել է ընկերներին «Day N Night Fest» փառատոնի ժամանակ։
«Նրանք լուրն ընկերներին մի քանի շաբաթ առաջ են հայտնել։ Ազգականները վաղուց տեղյակ են։ Քայլին շատ հուզված է, հղիության լուրն անսպասելի է եղել, բայց նա հիացած է»,- նշել են աղբյուրները:
Ըստ հաղորդման՝ Քայլին պետք է աղջիկ լույս աշխարհ բերի հաջորդ տարի՝ փետրվարին։