Իրանը բալիստիկ հրթիռ է ցուցադրել
Իրանը Թեհրանում անցկացված զինվորական շքերթի ժամանակ մինչև 2000 կմ հեռավորության թռիչքով բալիստիկ հրթիռ է ցուցադրել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով PressTV-ին հղումով։
Զինվորական շքերթին ներկա են եղել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև երկրի նախագահ Հասան Ռոհանին:
Նշենք, որ Ռոհանին իր ելույթում հայտնել է, որ հզորացնելու է երկրի հրթիռային համակարգի հնարավորությունները, իսկ սեփական երկիրը պաշտպանելու համար Իրանը ոչ ոքից թույլտվություն չի հարցնելու: