Իսպանիան «Facebook»-ին տուգանել է 1.2 միլիոն եվրոյով
Տվյալների պաշտպանության իսպանական կազմակերպությունը «Facebook»-ին 1.2 միլիոն եվրոյով է տուգանել առանց համապատասխան կերպով տեղեկացնելու օգտատերերի անձնական տվյալների հավաքագրում անելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին:
Կազմակերպությունը պարզաբանել է, որ սոցիալական կայքն օգտատերերին չի տեղեկացրել այն մասին, որ օգտագործելու է նրանցից հավաքված ինֆորմացիան (գաղափարախոսություն, սեռ, հոբի, կրոնական նախապատվություններ):
««Facebook»-ի անվտանգության քաղաքականությունն ընդհանուր և ոչ պարզ տերմինաբանություն է պարունակում: Գործակալությունը կարծում է, որ սոցիալական կայքն անհրաժեշտ մակարդակով չի ապահովում օգտատերերի ծանոթությունն իրենց քաղաքականության հետ»,- հայտնել են իսպանական ընկերությունում: