Ինչպե՞ս է պատասխանելու Հայաստանն Ադրբեջանին Վարշավայում
Սեպտեմբերի 11-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները» թեմայով ժողովը, որին մասնակցելու են բազմաթիվ իրավաբաններ, ԵԱՀԿ ինստիտուտների ներկայացուցիչներ, միջպետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ, հետազոտողներ 57 երկրից:
Ադբեջանական ԶԼՄ-ների տվյալներով բավական ակտիվ այդ միջոցառմանը պատրաստվել են նաև Բաքվում... Ներկայացնելով ադրբեջանական պատվիրակության հիմնական գործը «Ժողովրդավարության և Մարդու իրավունքների» ինստիտուտի տնօրեն Ահմեդ Շահիդովն ասել է, որ իրենց գլխավոր խնդիրը հայաստանյան «գերության» մեջ գտնվող Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է, որի համար իրենք մեծ նախապատրաստական աշխատանք են տարել՝եվրոպացիներին ճշմարիտը ներկայացնելու համար...Իսկ ավելի տպավորիչ լինելու նպատակով Վարշավա է մեկնելու նաև Դիլգամ Ասկերովի որդին՝Քուրդօղլու Ասկերովը,ով ևս ելույթնեորով հանդես կգա...
Բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «ադրբեջանական ճշմարտությունը»...
Հիշեցնեմ,որ Բաքվում որպես հայկական գերության մեջ գտնվողներ ներկայացված Ասկերովը և Գուլիևը ադրբեջանական դիվերսանտներ են, ովքեր մուտք գործելով Արցախի տարածք ոչ թե միայն այցելել էին իրենց հարազատների շիրիմներին,ինչպես փորձում է ներկայացնել ալիևյան քարոզչությունը, այլև ձեռքի հետ երկու մարդու են սպանել, իսկ մեկին էլ ծանր վիրավորել են: Դեպքը տեղի է ունեցել 2014 թ-ի հուլիսին: Ստեփանակերտում տեղի ունեցած դատավարության ժամանակ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, որ Գուլիև-Ասկերով-Հասանով (վերջինս սպանվել է ձերբակալության ժամանակ) եռյակը մարդասպաններ են...Ապացույցների մեջ հատուկ պետք է առանձնացնեմ հենց նրանց կողմից իրենց իսկ բջջային հեռախոսներով տեսագրված և նկարահանված բազմաթիվ հանցագործությունները (անասնագողությունից մինչև մարդասպանություն)....Դրանք ամենավառ ապացույցներն են:
Ես չգիտեմ,թե ինչպես է նախապատրաստում հակադարձել ազերիների ստերին պաշտոնական Երևանը, բայց շատ լավ կլիներ,եթե մեր պատվիրակությունն էլ Վարշավա տաներ մարդասպաններ Գուլիևի և Ասկերովի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին և 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին: Հենց նրանք է,որ պետք է ԵԱՀԿ այդ ամբիոնից բարձրաձայնեն,թե ինչպե՞ս են պաշտոնական Բաքվի էմիսարները և մարդասպանի որդին կեղծում եղելությունը,իսկ մեր ներկայացուցիչներն էլ պետք է ներկայացնեն վերը նշված տեսաերիզները,որոնք նկարահանվել են մարդասպանների կողմից...
Հ.Գ.Շատ ափսոս, որ հայկական կողմը ձերբակալման ժամանակ չոչնչացրեց նաև Գուլիևին և Ասկերովին: Նախընտրելի է, երբ Ադրբեջանի հերոսները դիակի տեսքով են՝ ինչպես Մուբարիզ Իբրահիմովը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: