Քիմ Քարդաշյանը բացատրել է՝ ինչու է անկեղծ լուսանկարներ հրապարակում
Ինչպես արդեն հայտնել ենք, 36-ամյա Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է իր մասին վերջին ժամանակների գլխավոր լուրը՝ իրենց ընտանքի համալրման թեման: «Ես լսել եմ բազում ասեկոսեներ, սակայն մենք դրանք չենք հաստատել: Եվ այսպես, երբ մենք պատրաստ կլինենք խոսել դրա մասին, դուք բոլորդ կիմանաք»,- երրորդ երեխայի ծնունդի մասին հարցին պատասխանել է Քիմը:
Հեռուստաաստղը նաև մեկնաբանել է Շերոն Օսբորնի ասածները, ով իրեն մեղադրել է ֆեմինիզմի ընկալումը խեղաթյուրելու մեջ: Նա Քարդաշյանին քննադատել է սոցցանցերում պարբերաբար անկեղծ լուսանկարներ հրապարակելու համար՝ ասելով, թե Քիմը իբրև թե դա ֆեմինիզմի անունից է անում, ինչն արմատապես սխալ է և չի վերաբերում իրավահավասարությանն ուղղված պայքարին:
«Ես երբեք չեմ ասել, որ անկեղծ լուսանկարներ եմ հրապարկում հանուն ֆեմինիզմի: Երբ մարդիկ սխալ են ցիտում ձեզ, իսկ հետո մեկնաբանում են, դա ծիծաղելի է հնչում: Ես նման կադրեր եմ հրապարակում, որովհետ ինձ դուր է գալիս՝ ինչպիսի տեսք ունեմ ես: Ես հպարտանում եմ, որ կարողացել եմ վերականգնել բարեկազմությունս ծննդաբերություններից հետո, դրա համար ինձ դուր է գալիս իմ լուսանկարները հրապարակելը. ինձ ուժեղ եմ զգում: Նա սխալ է բացատրել իմ պահվածքը, այնպես որ այս ամենը կարծես հիմարություն լինի»,- ասել է Քիմը: