Աղջիկը սելֆի անելիս ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել (տեսանյութ)
Իրկուտսկում ապշեցնող դեպք է գրանցվել: Աղջիկն ընկել է 15-րդ հարկի պատշգամբից:
Դատելով կադրերից՝ 21-ամյա բնակչուհին այդքան բարձր տեղից ցանկացել է սելֆի անել, համենայն դեպս այդպես է երևում, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է՝ բախվելով բակում կայանված ավտոմեքենայի դիմապակուն: Պատահարը ֆիքսել են բակում տեղադրված տեսախցիկները: Այս մասին գրում է 1tv.ru-ն:
Այն պահին, երբ աղջիկը սելֆի է անում, կարծես թե մեկ ուրիշն էլ է նրան լուսանկարում: Բարեբախտաբար, այդպիսի բարձրությունից ընկնելով՝ աղջիկը ողջ է մնացել: Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: