Քեյթ Միդլթոնը իր մերկ լուսանկարները 1.4 մլն եվրո է գնահատել (լուսանկար)
Closer ֆրանսիական ամսագիրը 2012թ-ին հրապարակել էր պապարացիների կողմից նկարված Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Հրապարակումից հետո արքայական ընտանիքը հայց է ներկայացրել ամսագրի դեմ և պահանջել վճարել 1.4 մլն եվրո:
Սակայն այժմ հայտնի է դարձել, որ նրան վճարվել է ընդամենը 103 հազար եվրո և ևս 45 հազար եվրո տուգանք, որը վճարվել է գլխավոր խմբագրի և հրապարակման հեղինակի կողմից:
Այսպիսով, նույնիսկ թագավորները և նրանց ընտանիքի անդամները չեն կարող բոլորին պարտադրել անել այն, ինչ նրանք են ուզում: