Եթե ճանապարհը անցնում եք չթույլատրված տեղում, շատ դեպքերում ամենաբարեպաշտ վարորդը շանս չունի կանգնելու
Քանի ՃՈ-ն ակտիվ է դպրոցական տարվա սկզբի հետ կապված, մի երկու բան ասեմ։ Սա էն մարդկանց համար է, ով մեքենա չի քշում։ Երբ մարդ անցնում է փողոցը և տեսնում է մեքենան, իրեն թվում է, թե վարորդն էլ իրեն է տեսնում։
Իսկ վարորդի համար հետիոտնը պարզապես անսպասելի հայտնվում է իր ճանապարհին, ինքն էլ՝ վերջին պահին։ Վարորդը եթե չի խախտում ոչ մի օրենք, թեթև խմած չէ, հեռախոսով չի խոսում, նույնիսկ այդ դեպքում ինքը ձեզ նկատում է վերջին պահին, եթե երեկո է կամ գիշեր, իսկ դուք սպիտակ շորերով չեք։
Միշտ հիշեք, որ եթե ճանապարհը անցնում եք չթույլատրված տեղում, շատ դեպքերում ամենաբարեպաշտ վարորդը շանս չունի կանգնելու, ու դուք իրեն պարտադրում եք հանցագործ դառնալ։
Սամվել Մարտիրոսյան. Ֆեյսբուք: