«Հայաստանի ձայն 4» նախագիծը ժյուրիի անդամների շնորհիվ արդեն տապալված նախագիծ է
Ապացույց առ այն, որ «Հայաստանի ձայն 4» նախագիծը ժյուրիի անդամների շնորհիվ արդեն տապալված նախագիծ է
Ուրեմն եկենք սկսենք քննարկել, թե ովքեր են Ժյուրիի անդամները։
Արամե՝ մարդ, ով ամեն ինչ անում է, որ դառնա հարսանիքների պատվավոր հյուր։ Արամեն շուտվանից շոուբիզում չկա այլ կան իր երգերը ու վսյո։ Ի՞նչ պետք է սովորեցնի Արամեն իր «աշակերտներին», նա փորձ ունի՞ դասավանդելու: Ինչ որ մեկը կա, որ ասի՝ Արամեի շնորհիվ ինքը բան է սովորել։ պատասխան՝ ոչ։
Նունե Եսայան՝ գրեթե միակ պլյուսը էդքան մեծ մինուսի մեջ, բայց Նունեն արդեն այնքան հին է, որ «Նունեն ոնցա, Նունեն» հումորը համարյա Երևանի տարիքին է։
Սոֆի Մխեյան՝ մի անգամ տեսանք՝ ոնց սովորեցրեց։ Տեսանք, թե իր աշակերտները ոնց էին իրանից լավ երգում ու էլի բերին դրին ժյուրի։
Սևակ՝ տաղանդավոր երգիչ, հրաշք ձայնով երգիչ, բայց ախր ինքը ի՞նչ ժյուրիի, ինչ սովորեցնող, նոր նոր էին իրան սովորեցնում, որ դառնա երգիչ ու հիմա ինքը սովորեցող է՞։
Սա խայտառակություն է:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք