12սմ-անոց բարձրակրունկներ և դիմահարդարում. աղետի գոտում Մելանյա Թրամփի հագուկապը ցնցել է համացանցը (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկինը ժամանել է Տեխաս նահանգ, որտեղ «Հարվի» փոթորիկի պատճառով աղետի գոտի է հայտարարվել: Նա աղետի գոտի է ժամանել 12-սանտիմետրանոց բարձրակրունկ կոշիկներով՝ «Manolo Blahnik» բրենդի: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մելանյա Թրամփը գիտի՝ ինչպես հագնվել կարևոր միջոցառմանը, Սպիտակ տան ընդունելությանը կամ ֆոտոշարքերում նկարահանվելու ժամանակ: Իսկ ազգային աղետի՞ն: Կարծես ոչ»,- հեգնական տոնով գրել է «Daily Mail»-ին:
Այն ժամանակ, երբ ինքը՝ նախագահը տաբատով և եղանակին համապատասխան վերարկուով է եղել, նրա կինն այնպես էր հագվել, կարծես թե ֆոտոշարքի նկարահանման հրապարակ էր ժամանել: