«Նաիրիտ» գործարանն այրվում է, ու ազգի համար «տոչորվող» Լևոն Ալթունյանը մի բառ-ծպտուն չի հանում
«Նաիրիտ» գործարանն այրվում է, ու առողջապահության նախարար, ազգի համար տոչորվող Լևոն Ալթունյանը մի բառ-ծպտուն չի հանում:
Մենք հիշում ենք, որ մեր առողջության մասին «մտածելով», ՀՀ վարչապետի հովանավորյալ առողջապահության նախարարը, հանուն ազգի առողջության, ուզում է չարաբաստիկ օրենք անցկացնել և ծխելու դեմ պայքարի անվան տակ սնանկացնի ազգին:
Արդեն իսկ, այս օրերին, վարչապետի մյուս հովանավորյալը, տրանսպորտի նախարարը, ուզում է օրենք անցկացնել, և արգելել Հայաստան ներկրել 10 տարուց հին ավտոմեքենաները: Հավանաբար Վահան Մարտիրոսյանը (նախարարը, դավաճանը չէ) աղքատ Հայաստանը շփոթել է 1ին կարգի պետությունների հետ: Հա, ավտոմքենաները ներկրելու արգելքը ուզում են դնեն, որ պայքարեն արտանետվող ծխի դեմ:
Այսքանից հետո, ոչ մեկի ծխին չի, որ առավոտից, մի ամբողջ քաղաաք ծխի տակ է պատվել: Ոչ մեկ ոչ մի բառ չի ասում: Գիտեք ինչի, որովհետև այս կառավարությունը նախորդներից վատն է, որովհետև էս մարդիկ էլ թքած ունեն հասարակության վրա:
Բոլորի լռությունը հասկանում եմ, բացի առողջապահության նախարարի լռությունից: Մարդը ի պաշտոնե առողջության մասին մտածող պետք է լինի, բայց լուռ է:
ՀԳ. Ինգո Արմենիայում գործերը լավ լինեն, Նաիրիտից խեղդվող քաղաքը ջանդամին լինի:
Հարություն Մկրտչյան. Ֆեյսբուք