Քայլի Ջենների տղա երկրպագուն 23 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի նրան (լուսանկարներ)
22-ամյա բրիտանացի Ջեյմս Հոլթը Քարդաշյան ընտանիքի մեծ երկրպագու է: Դեռահասության տարիքից նա ձգտել է նման լինել իրեն ոգեշնչողին՝ Քայլի Ջեններին: Հաստ շրթունքներ, բարակ իրան, մեծ հետույք. հենց սա է երիտասարդը համարում գեղեցկության տարրեր և ամեն ինչ անում է, որպեսզի որքան հնարավոր է շատ նման լինի աստղին: Այս մասին Freshki.net-ը:
Ջեյմսը մանուկ հասակից չի ցանկացել նման լինել բոլորին: 17 տարեկանում նա առաջին պլաստիկ վիրահատությունն արեց:
Տղան կոսմետիկ վիրահատությունների և այլ կոսմետիկ գործընթացների՝ բոտոքսի, հոնքերի տատուաժի, այտոսկրերի պլաստիկայի վրա ծախսել է ավելի քան 23 000 դոլար: 2 ամիսը մեկ նա շրթունքի ներարկումներ է անում: