Մառա Բաղդասարյանի նկատամբ վեց վարույթ են ընդունել
Տվերում դատական տեսուչները սկանդալային հայտնի Մառա Բաղդասարյանի նկատմամբ վեց վարույթ են շրջանառության մեջ դրել։ Պարտադիր աշխատանքների տեսքով պատիժը նա կկրի արդեն նոր բնակության նոր վայրում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Անցյալ շաբաթ աղբյուրը հայտնեց, որ Մոսկվայի դատական մարմինները Բաղդասարյանի վերաբերյալ նյութերը փոխանցել են տվերցի գործընկերներին, քանի որ նա փոխել է բնակության վայրը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ավելի քան 700 ժամ պարտադիր աշխատանքները նա կիրականացնի Տվերի գրադարանում։
Տեսուչները, սակայն, չեն հայտնել, թե պատիժը կրելիս Բաղդասարյանը ո՞ր ոլորտում կաշխատի։