Ռուսաստանում քաղաքացին ՄՏՍ-ից 30 մլրդ փոխհատուցում է պահանջել
Ռուսաստանում ՄՏՍ-ի բաժանորդ Ալեքսեյ Մելեհովը ՄՏՍ-ից բարոյական վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Նա ՄՏՍ-ից պահանջել էր, որ իրեն փոխհատուցում տրամադրեն 30 մլրդ եվրոյի չափով:
Մելեկովը օգտագործում է «Սմարթ 022.015» փաթեթը, որն ամսական արժե 450 ռուբլի: Փաթեթը բաժանորդներին տրամադրում է 3 ԳԲ գերարագ ինտերնետ, 500 րոպե անվճար զանգեր և 500 SMS ուղարկելու հնարավորություն:
Նա դատարան է դիմել, քանի որ ՄՏՍ-ը իրեն հասանելիք 6 րոպե անվճար խոսելաժամանակը թույլ չի տվել օգտագործել: Սակայն Միչուրինի դատարանը գտել է, որ պահանջը արդարացի չէ և նրան մերժում է ներկայացրել: Նա դատական որոշումը բողոքարկել է Տամբովի դատարանում, սակայն կրկին մերժվել է: Այժմ տղամարդը կրկին ցանկանում է բողոքարկել դատավճիռը: