Հայ երգչուհին պայմանագիր է կնքել բրիտանական խոշորագույն պրոդյուսերական գործակալության հետ
Ուկրաինայում հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը պայմանագիր է կնքել բրիտանական «The Famous Company» պրոդյուսերական գործակալության հետ: Այս մասին հայտնել է Md-eksperiment.org-ը՝ հղում տալով երգչուհու խոսքերին: Այս համագործակցության միջոցով նա ցանկանում է գրավել բրիտանական և ամերիկյան շուկան:
«Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ «The Famous Company»-ի թիմի հետ: Նրանք մեծ խանդավառությամբ են զբաղվում նոր երաժշտությամբ և մեծ սեր ունեն այն ամենի նկատմամբ, ինչ անում են: Բացի այդ՝ նման հայտնի ամերիկացի կոմպոզիտորների հետ աշխատելն իմ երազանքն է եղել: Թեև արդեն հայտնի եմ Ուկրաինայում, Հայաստանում և Լեհաստանում, շատ ուրախ եմ Մեծ Բրիտանիայում և ի վերջո ԱՄՆ-ում կարիերա ստեղծելու հեռանկարով»,- ասել է նա: