Քայլի Ջենները 20 տարեկան է. ինչպես է հայտնի աստղը նշել ծննդյան տարեդարձն ընտանիքի հետ (լուսանկարներ)
Երեկ՝ օգոստոսի 10-ին, Քայլի Ջենները նշել է իր ծննդյան 20-ամյակը: Հայտնի աստղը որոշել էր ծննդյան տարեդարձը նախօրոք նշել: Սկզբից նա արևայրուք է ընդունել լողավազանի մոտ մարմնագույն բիկինիով, իսկ հետո մոր և քույրերի հետ գնացել Կենդրիկ Լամար համերգին, ի դեպ, վերջին ժամանակներս արդեն երրորդ անգամ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Լուսանկարիչների ուշադրությունը միայն հոբելյարի վրա չի եղել կենտրոնացած: Քիմ Քարդաշյանը գրեթե ստվերել է քրոջը: Քլոեն, Քենդալը և Քայլին կարճ զգեստներ էին ընտրել, իսկ Քիմն իր հերթին նախընտրել է երեկույթին ներկայանալ երկար, մարմինն ընդգծող մուգ կարմիր զգեստով: Հանդերձանքը տիկին Ուեսթի կազմվածքը գեղեցիկ կերպով ընդգծել է և նրան տոնի գրեթե գլխավոր հերոսուհին դարձրել:
Համերգի ավարտից հետո Քայլին հանդիպել է իր սիրելիի՝ Թրևիս Սքոթի հետ: Երբ սիրահար զույգը գրկախառնվել է, քույրերը, բնականաբար, անմահացրել են նրանց: