Մոծակի խայթոցի պատճառով Գերմանիայում հեռացրել են կնոջ երկու ոտքերը և ձախ ձեռը մասնակի
Գերմանիայի Քյոլն քաղաքի 43-ամյա բնակչուհին կոմայի մեջ է ընկել մոծակի խայթոցից հետո: Կնոջ մոտ զարգացող մահացու հիվանդության պատճառով հեռացրել են կնոջ երկու ոտքերը և ձախ ձեռքը մասնակի: Գերմանուհին, նրա հարազատները և բժիշկները շոկի մեջ են: Ոչ ոք չէր սպասում նման հետևանքների: Այս մասին գրում է «Die Welt»-ը:
Դեպքը գլխիվայր է շրջել Քյոլնի բնակչուհու կյանքը, որը տեղի է ունեցել դեռևս մարտ ամսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Մոծակը խայթել է կնոջը, երբ վերջինս աղբն էր թափում: Կնոջ ոտքը միանգամից ուռել է, բարձրացել մարմնի ջերմաստի-անը: Նրանց միանգամից տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկները կնոջը ներարկում են կատարել, որից հետո նրա վիճակը բարելավվել է: Նրան դուրս են գրել, սակայն տանը նա կրկին վատ է զգացել: Մի քանի ժամից հիվանդը ընկել է կոմայի մեջ և անգիտակից վիճակում մնացել մեկ շաբաթ: Այդ ժամանակամիջոցում կնոջ ոտքի բջիջները մահացել են և ստիպված բժիշկները հեռացրել են վերջինիս վերջույթները:
Որքան էլ որ տարօրինակ է՝ կինը շատ արագ է հարմարվել իր ներկայիս կարգավիճակի:
«Բարեբախտաբար ես ողջ եմ: Դա մեծ հաղթանակ է»,- նշել է գերմանուհին:
Բժիշկների կարծիքով՝ մոծակի միջոցով կնոջ մաշկի տակ են թափանցել մահացու բակտերիաներ, ինչի պատճառով հիվանդի մոտ սեպսիս է սկսվել: