«Иванушки International» հայտնի խմբի մեներգիչ Օլեգ Յակովլևին հուղարկավորել են մահվանից 39 օր հետո
«Иванушки International» հայտնի խմբի մեներգիչ Օլեգ Յակովլևին հուղարկավորել են Մոսկվայի Տրոյեկուրովսկի գերեզմանատանը: Աճյունով լցված սպիտակ սափորը հուղարկավորվել է 48-ամյա երգչի մահվանից 39 օր հետո: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Նշվում է, որ այն գերեզմանը, որտեղ թաղված է Յակովլևը, զարդարել են եղևնու ճյուներով և սպիտակ քրիզանթեմներով: 20 մարդիկ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու 90-ականների աստղին, ուղեկցել են նրան բարձր ծափահարություններով: