45-ամյա հայտնի դերասանուհին ամբողջովին մերկացել է նոր ֆոտոշարքում (16+)
«Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆյա Վերգարան «Women's Health» ամսագրի նոր համարի հերոսուհին է դարձել: Շապիկին նա հայտնվել է լիովին մերկացած: Եվ ոչ միայն շապիկին, ֆոտոշարքում Սոֆյան ևս մերկ է՝ մարմնի «ամենահետաքրքիր» մասերը ձեռքերով ծածկած: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Ձեր առջև 45-ամյա կին է, ով կարող է ցույց տալ իր մարմինը: Այն չէ, ինչ նախկինում, երբ շապիկներին էին հայտնվում միայն երիտասարդ աղջիկները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Դերասանուհին հարցազրույցում պատմել է, որ հրաշալի հասկանում է, որ արդեն երբեք այնպիսի տեսք չի ունենա, ինչպիսին երիտասարդ տարիքում ուներ, և սովորում է ընդունել այդ փաստը:
«Ես 45 տարեկան եմ, նույնիսկ եթե ընդհանրապես դա չեմ ուզում, դու արդեն չես կարող այդ տարիքում իդեալական տեսք ունենալ»,- նշել է դերասանուհին: