5-ամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող Արամազդ Անդրեասյանն ընդունել է մեղքը
5-ամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող Արամազդ Անդրեասյանը դատարանում ընդունել է իր մեղքը, դատավճիռն էլ կնհչեցվի օգոստոսի 23-ին: Այս մասին գրում է «CBS News»-ը:
Հիշեցնենք, որ փոքրիկն անհետացել էր ապրիլի 21-ին, ում դին հայտնաբերվել էր հուլիսի 1-ին: Մեղադրող կողմը կարծում է, թե Արամազդ Անդրեսյանը «Դիսնեյլենդ» այցելությունից հետո սպանել է իր որդուն՝ կնոջը չվերադարձնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կալիֆոռնիայի 35-ամյա բնակիչ Արամազդ Անդրեսյան-ավագը, որը կասկածվում է 5-ամյա որդու՝ Արամազդ Անդրեսյան-կրտսերի սպանության համար, իրեն մեղավոր կճանաչի դատարանում