Վարդան Գերավետյանն ու Տիգրան Մանուկյանը շարունակում են անժամկետ հացադուլը
«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ կալանավորների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանը անժամկետ հացադուլ էր հայտարարել հուլիսի 21-ից, որին հուլիսի 24-ին միացել էր նաև Տիգրան Մանուկյանը: