Երգչուհի Մաքսիմը կեղտոտ ու հին հագուստով զարմացրել է անցորդներին (լուսանկարներ)
Մոսկվայի մերձակայքի փոքրիկ գյուղի բնակիչները զարմացել են փողոցում տեսնելով երգչուհի Մաքսիմին կեղտոտ ու հին հագուստով: Այս մասին գրում է «paparazzi.ru»-ն:
Երգչուհին այժմ զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանումներով, որտեղ մարմնավորում է անտուն աղջկա: Երգչուհին հաճելիորեն զարմացել է, երբ իրեն անցորդներից մեկը մոտեցել է և փորձել է օգնել:
«Նա ցանկանում էր ինձ ապաստանով ու սննդով ապահով, այդ ամենն այնքան հուզիչ էր»,- ասել է Մաքսիմը:
Մաքսիմը պատմել է նաև, որ անցորդը նույնիսկ փորձել է իրեն պաշտպանել, քանի որ այդ ժամանակ նրանք նկարահանելիս են եղել կրակոցների տեսարանը: Գործընկերները ծիծաղել են և մի քանի նկար են նկարել, որպես հիշատակ, իսկ թափառաշրջիկը բարկացել է, թե մարդիկ ինչքան չար են, որ կարողանում են ծաղրել անօթևան մարդուն:
Այժմ երկրպագուները անհամբեր սպասում են նոր երգի պրեմիերային: