Ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել
Հայ հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային հանձնաժողովը հաստատեց երաժշտական ռեկորդը, որը ես հաստատել եմ Երեւանում մի քանի ամիս առաջ»,- գրել է նա՝ նշելով, որ այս փոքրիկ հաղթանակը նվիրում է Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին:
Այս տարվա փետրվարին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոյանը 33 ժամ շարունակ շուրջ 60 հանրահայտ երաժշտական ստեղծագործություններ է նվագել: