17-ամյա բրիտանուհին «Skype»-ով ամուսնացել է «ԻՊ»-ի ահաբեկչի հետ
Վեստմինսթերյան դատարանը քննում է բրիտանուհու գործը, ով 17 տարեկանում ամուսնացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի հետ «Skype»-ով և զբաղվել է ահաբեկչական հարձակման պլանավորմամբ՝ ձեռքի նռնակների և հրազենի օգտագործմամբ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Քննության տվյալներով՝ 2016 թվականին բրիտանուհին պատրաստվում էր գնալ Սիրիա: Սակայն երբ նրա ծրագրերը խափանվել են, նա «Skype»-ով ամուսնացել է ահաբեկչի հետ, ով կռվելիս է եղել Ռաքքայում:
Կասկածյալը հաղորդել է, որ զենքի օգտագործման մասին գիտելիքներ ստանալուց հետո նա ցանկություն է ունեցել մահապարտ դառնալու: Քննիչների խոսքով՝ ահաբեկչությունը պետք է տեղի ունենար Մեծ Բրիտանիայի տարածքում: Ոստիկանությունը հրաժարվել է բացահայտել նրա ինքնությունը: