Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել պայթյունի վտանգի պատճառով
«Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլից Կասաբլանկա էր ուղևորվում, չնախատեսված վայրէջք է կատարել Ալժիրի միջազգային օդանավակայանում ինքնաթիռում ռումբի առկայության մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդել է «РИА Новости» լրատվական գործակալությունը, այսպիսի որոշում է ընդունել ինքնաթիռի օդաչուն անհանգստացնող տեղեկությունը ստանալուց հետո:
Ուղևորներն արտակարգ վայրէջքից հետո տարհանվել են, տեղի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ստուգել են ինքնաթիռը, արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: