Լեհաստանում փոխխոսնակին հոսպիտալացրել են բարեփոխումների բուռն քննարկումից հետո
Լեհաստանի սենատի փոխխոսնակ 78-ամյա Միխալ Սևերինսկուն հոսպիտալացրել են դատական բարեփոխումների մասին նոր օրինագծի բուռն քննարկումից հետո։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Ավելի վաղ սենատի կոմիտեն, որի անդամ է նաև Սևերինսկին, քննարկում էր Գերագույն դատարանի մասին օրինագիծը, որն ավելի ուշ ընդունվել է սեյմի կողմից։ Այսօր օրինագիծը ուսումնասիրում է սենատը։
Նշվում է, որ փոխխոսնակն իրեն սկսել է վատ զգալ դեռ նախորդ օրը, երբ չի կարողացել ոտքի կանգնել երկրի հիմնը երգելու համար։