Թուրքական դատարանը թույլ չի տվել Կարո Փայլանին ներկա գտնվել իրավապաշտպանների գործով լսումներին
Թուրքական դատարանը թույլ չի տվել երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին: Այս մասին «Twitter»-ի իր էջում գրել է Փայլանը՝ հավելելով, որ ստիպված է եղել բաց դռան հետևից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները:
«Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»,-գրել է նա և հրապարակել կալանավորված իրավապաշտպանների հետ դատարանի դահլիճից դուրս արած լուսանկարը: