Կանդելակին կիսվել է իր գաղտնի ճաշացանկով
Թինա Կանդելակին ամեն ինչ գիտի ճիշտ սննդի և արդյունավետ մարզումների մասին: Շնորհիվ դրանց՝ նա 41 տարեկանում ձիգ և գեղեցիկ կազմվածք ունի: Նա հաճախ է երկրպագուներին ցույց տալիս հատվածներ իր մարզումներից: Օրերս նա կիսվել է իր գաղտնի ճաշացանկով, որն օգնում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Արդեն վաղուց հայտնի է, որ խիստ սահմանափակումները սննդում, օրինակ՝ միայն մեկ բաժակ ջուր և մեկ թուրինջ ողջ օրվա համար, բացառապես բացասական հետևանքներ են ունենում, դրա համար ճաշացանկը պետք է լինի բազմազան: Ավելի լավ է հաճախ սնվել, սակայն քիչ քանակությամբ: Կանդելակին ճաշացանկում պարտադիր ձուկ, պնդուկներ է ներառում, և քանի որ քաղցրակեր է, իրեն նույնիսկ շոկոլադ է թույլ տալիս: Սակայն այս ամենը խիստ կանոնակարգված է:
Թինայի առավոտը սկսվում է երկու բաժակ ջրից և մարզումից: Առաջին նախաճաշին ուտում է յոգուրտ, հետո՝ ժամը 11-ին, երկրորդ նախաճաշն է՝ հիմնականում կաթնաշոր և 50 գրամ պնդուկ: Շոկոլադ և քաղցրեղեն նա ուտում է բացառապես մինչև ժամը 15:00-ն: Կանդելակին խորհուրդ է տալիս քնել մինչև 23:00-ն: