Ջասթին Բիբերը ներկայացրել է նոր բույր` "Key"
Ջասթին Բիբերը հպարտությամբ ներկայացրել է իր արտադրած երրորդ բույրը, որը կկոչվի "Key" և վաճառքի կհանվի հուլիսից սկսած: Շատ երկրպագուներ կերազեին այդ բանալիով բացել իրենց սիրելի երգչի սիրտը, բայց ինքը Բիբերը պնդում է, որ դա ընդամենը խորհրդանիշ է:
Բանալու միջոցով երկրպագուները պետք է մշտապես զգան իրենց ու երգչի միջև եղած կապը և հավատան, որ իրենց երազանքներն իրականանալու են: