Մառա Բաղդասարյանը երշիկ կվաճառի հոր ձեռնարկությունում. որքա՞ն է նրա աշխատավարձը
Մոսկվայի ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանն աշխատանքի է անցել «Нучар» բաց բաժնետիրական կազմակերպությունում, որը զբաղվում է տեղական երշիկի վաճառքով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ նշելով, որ ձեռնարկությունը պատկանում է Մառայի հորը:
Մառա Բաղդասարյանը պատասխանատու կլինի գնորդների հետ աշխատանքի համար: Նրա աշխատավարձը կկազմի ամսական 50 000 ռուբլի, սակայն դրա 15%-ը կփոխանցվի բազմաթիվ տուգանքները վճարելուն:
Մառա Բաղդասարյանը հայտնի դարձավ ոստիկանների հետ ունեցած իր միջադեպով Մոսկվայում 2016 թվականի մայիսին: Հարուստ ընտանիքների երիտասարդությունը, այդ թվում՝ Մառան, ցույց է տվել, թե ինչպես են խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ սադրելով ՃՈ աշխատակիցներին, և դա նկարահանել էին ու տեսանյութը հրապարակել համացանցում: