ԱՄՆ-ում 33-ամյա բլոգերը ինքնասպան է եղել իր սիրելիի մահվանից հետո
33-ամյա դերասանուհի, հաղորդավարուհի, ինչպես նաև «YouTube»-ի աստղ Սթիվի Ռայանի մարմինը գտել են Լոս Անջելեսի իր տանը: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
Ըստ տեղի իրավապահ մարմինների՝ երիտասարդ դերասանուհին նախնական վարկածներով ինքնասպան է եղել: Նրա մահվան մասին իր պապիկը թվիթերյան էջում գրառում է կատարել, որով հաստատել է թոռնուհու մահվան լուրը:
«Իմ երազանքների աղջիկ, այժմ դու իմ երազներում ես լինելու, ես կկարոտեմ քեզ ամեն օր: Քեզ կսիրեմ միշտ...»,- գրել էր նա:
Սիլվի Ռայանը իր կարիերան սկսել է դեռևս 19 տարեկանում: Նա հաջողությամբ նմանակել է Քիմ Քարդաշյանին, Լեդի Գագային և Ջասթին Բիբերին: