Բրիթնի Սփիրսը կոպիտ պատասխան է տվել ֆոնոգրամմա երգելու մեղադրանքներին (տեսանյութ, լուսանկարներ)
Վերջերս Բրիթնի Սփիրսը դարձյալ հայտնվել է ուշադրության կենտրոնում: Երգչուհին ակտիվ համերգային շրջագայություն է իրականացնում Ճապոնիայում, որտեղ, շատերի կասկածանքով, նա կենդանի կատարմամբ չի երգում: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Երկրպագուները երգերի ձայնագրված տարբերակի փաստը նկատել են երգչուհու բերանի շարժումներից: Սակայն Բրիթնին կոշտ պատասխանել է տվել բոլոր մեղադրանքներին:
«Շատերը կարծում են, որ ես երգերս կենդանի կատարմամբ չեմ երգում: Ես երգի մի մասը ձայնագրում եմ, քանի որ միշտ պարում եմ: Ես միշտ երգում եմ ֆոնոգրամմային զուգահեռ: Ես ատում եմ, որ ամեն օր դուրս եմ գալիս ձեր հիմար բեմը և երգում, իսկ ոչ ոք շնորհակալություն չի հայտնել ինձ դա չասելու համար»,-ասել է երգչուհին:
Սակայն Տոկիոյի համերգներից մեկի տեսագրության մեջ հստակ երևում է, որ Բրիթնին կենդանի չի կատարում երգերը, այլ պարզապես բացում է իր բերանը: Նա դիմակը դեմքին, մազերը խճճված հանգիստ երգել է և ընթացքում ձայնը անգամ չի նահանջել: