«Գազպրոմ»-ը լքում է թուրքական շուկան
«Գազպրոմ»-ը կարող է լիովին լքել Թուրքիայի ներքին շուկան: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընկերությունը ապագայում մտադիր է մնալ միայն որպես հումք արտահանող: Այս մասին գրում է Аctualnews.org-ը:
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Գազպրոմբանկն արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը «Promak» ընկերությունից դուրս գալու համար: Այն ղեկավարում է գազի երկու խոշորագույն ներմուծող ընկերությունների բաժնեմասերի 60 տոկոսը:
Հատկանշական է, որ «Enerco»-ի և «Avrasya»-ի ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են մեկնաբանություններ տալ ներքին շուկայից հնարավոր հեռացման մասին:
Ավելի վաղ Ալեքսանդր Մեդվեդևը՝ «Գազպրոմ»-ի փոխտնօրենը, հաղորդել էր «Bosphorus gas»-ի ակտիվները վաճառելու մտադրությունների մասին: