Ինչպես սկսվեց պատերազմը. ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հրապարակել է հունիսի 22-ի գաղտնի փաստաթղթերը (տեսանյութ և լուսանկարներ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը Հայրենական մեծ պատերազմի օրվա կապակցությամբ հրապարակել է զինվորական ղեկավարների ավելի քան 100 էջ հիշողություններ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նշվում է, որ այդ փաստաթղթերը գերատեսչության կենտրոնական արխիվի ֆոնդից են դուրս բերվել և նախկինում երբեք չեն հրապարակվել:
Դրանցում առկա են հրամանատարական կազմի, բանակների, դիվիզիաների պատասխանները հինգ առանցքային հարցերին, որոնք պատրաստվել են Խորհրդային բանակի ռազմա-պատմական ղեկավարման գլխավոր շտաբի կողմից:
Փաստաթղթերում ԽՍՀՄ զինվորական ղեկավարների «խիստ և ռազմական տեսանկյունից կոնկրետ ձևակերպումներն են» պատերազմի նախօրեին իրենց զորքերի վիճակի գնահատման հարցով: