Թրամփը չի ընդունի Պորոշենկոյին Վաշինգտոնում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է վաղը՝ հունիսի 20-ին:
«Ինչպես ես հասկանում եմ, նրա հետ կհանդիպի փոխնախագահը»,- ասել է Փենսը:
Ավելի վաղ Գերագույն Ռադայի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովսկին նշել էր, որ Պորոշենկոն հանդիպում է ունենալու Դոնալդ Թրամփի հետ: