Իրանը Թուրքիայի պարտքը կփոխհատուցի գազով
Իրանը Թուրքիայի պարտքը կփոխհատուցի գազով: այս մասին գրում է «enerjihaber.com»-ը:
Իրանը շուրջ 1.9 միլիարդ դոլարի պարտքը կփոխհատուցի Թուրքիային գազ մատակարարելով: Իրանական պարտքի վերաբերյալ հայտարարություն է արել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Նա նշել է, որ Իրանը պարտքի մնացորդ նույնպես կհատուցի գազով: Դա Իրանին պարտավորեցրել է միջազգային արբիտրաժային դատարանը, երբ Թուրքիայի ղեկավարությունը դիմել էր դատարան՝ այն հիմնավորմամբ, որ Իրանը չի կատարել Թուրքիայի նկատմամբ գազի զեղչային պարտավորությունները: