Քայլի Ջեները և իր նոր ընկեր Թրեվիս Սթքոթը նույն դաջվածքն են արել (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրում է իր նոր դաջվածքը՝ թիթեռնիկի տեսքով։ Եկրպագուները նկատել են, որ նույն դաջվածքով լուսանկար հրապարակել է նաև Քայլիի նոր ընկեր Թրեվիս Սքոթը։ Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն։
19-ամյա Քայլին մի քանի ամիս է շփվում Թրեվիսի հետ, սակայն թվում է, թե ամեն ինչ լուրջ է։
Հիշեցնենք, որ նա նախկինում հանդիպում էր ռեփեր Թայգայի հետ, սակայն զույգը վերջերս բաժանվեց։