ՌԴ-ում տոնում են Ռուսաստանի օրը
Ամբողջ ՌԴ-ում այսօր նշում են Ռուսաստանի օրը: 27 Տարի առաջ Ռոսւաստանը ընդունել է պետական ինքնիշխանության հռչակագիր: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Ռուսաստանի օրը նշվել է երկրի մի շարք քաղաքներում, որտեղ երգչախմբերը կատարել են պետության օրհներգը և հայերնասիրական երգեր:
Մոսկվայում անցկացվել և անցկացվելու են 150 միջոցառումներ, որտեղ նաև ներկայացվելու է Ռուսաստանի պատմությունը:
Իսկ վերջում տեղի է ունենալու մեծ միջոցառում, որտեղ ելույթ են ունենալու ՌԴ-ում հայտնի երգիչ երգչուհիներ:
Միջոցառումների պատճառով շատ փողոցներ բաց կլինեն միայն հետիոտներին:
Միջոցառումները սկսել են առավոտյան ժամը 6-ից և կշարունակվեն մինչև ուշ երեկո: