Կրակոցներ Ռուսաստանի Կրատովոյում. կան զոհեր և վիրավորներ. հրաձգության հեղինակը ԱԻՆ-ի աշխատակից է. ուղիղ միացում
Տղամարդը, ով ժամեր առաջ Ռուսաստանի Կրատովո ավանում անցորդների ուղղությամբ կրակ էր բացել, երկրի ԱԻՆ նախկին աշխատակից է: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Interfax.ru»-ին:
«Նախնական տվյալներով՝ հանցագործը Իգոր Զենկովն է, ծնված 1967 թ.-ին, նախկինում ծառայած ԱԻՆ ստորաբաժիններից մեկում»,- հաղորդել է աղբյուրը:
Նշվում է, որ Զենկովը սիրել է անտառներում հավաքել Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զենքեր:
Հաղորդվում է, որ զենքը, որից կրակ է բացվել անցորդների ուղղությամբ, «ամենայն հավանականությամբ հենց այդ զենքերից է»:
Հատուկ գործողությունը հանցագործին ձերբակալելու ուղղությամբ շարունակվում է: Նշվում է, որ գործողության վայրում մեկական կրակոցներ դեռևս լսվում են:
«Ճշտված տվյալներով՝ դեպքի արդյունքում 4 մարդ է զոհվել»,- հայտնում են Ռուսաստանի ՆԳՆ-ից:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Մերձմոսկովյան շրջանում տղամարդը տան պատշգամբից կրակոցներ է բացել անցորդների ուղղությամբ, ինչից հետո փախուստի է դիմել անտառ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վերջինս շրջափակված է:
Հանցանքի վայրի բնակիչները թաքնվել են նկուղներում: