Շակիրան բացահայտ խոսել է առաջիկա հարսանիքի մասին (լուսանկարներ)
Մայիս 25-ին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն իտալական շոուի ուղիղ եթերում հայտնել է, որ առաջիկայում 7 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո Շակիրայի հետ պատրաստվում են օրինական ամուսնանալ: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Մի քանի օր առաջ երգչուհին հաստատել է լուրը և ասել, որ այդ որոշումը եղել իր սիրելիինը:
«Երկու երեխա ունենալով արդեն ինձ զգում եմ որպես ամուսնացած կին, էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ամբողջ կյանքն ու կարիերան փոխկապակցված են միմյանց: ես չեմ կարծում, որ այդ թղթի մի կտորն է որոշում հարաբերությունները, իսկապես, ո՞րն է իմաստը»,- ասել է Շակիրան:
Լրատվամիջոցներին հայտնի է, որ արարողությունը տեղի է ունենալու Շակիրայի հայրենիքում՝ Կոլումբիայում: Հարսանիքի օրը դեռևս հայտնի չէ:
Շակիրան նաև նշել է, որ երեխաներ ունենանլը օգնել է հասկանալ օջախի կարևորությունը, և ընդհանրապես չի զղջում, որ ինչ-որ պահ կարիերան մղվել է երկրորդ պլան:
«Այսօր ես առաջին հերթին մայր եմ, և սա իմ հիմնական աշխատանքն է: Իսկ երաժշտությունը դարձել է հոբբի: Ես իսկապես հիմա դա ասում եմ, այն իհարկե ինձ անիրական է թվում, բայց այժմ ես դա անում եմ միայն իմ հաճույքի համար»,-հավելել է երգչուհին:
Չնայած ամենին Շակիրան չի պատրաստվում թողնել կարիերան:
Հիշեցնենք, որ Շակիրան և Ժերար Պիկեն հանդիպել են 2010 թվականին , երբ ֆուտբոլիստը նկարահանվում էր Շակիրայի «Waka waka» տեսահոլովակում: