Իրանը «Qatar Airways»-ին թույլատրել է իր օդային տարածքով չվերթներ իրականացնել
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը քաթարական «Qatar Airways» ավիաընկերությանը թույլատրել է թռիչքներ իրականացնել երկրի օդային տարածքով: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղը Քաթարի «Qatar Airways» ազգային ավիաընկերությունը դադարեցրել էր Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Եգիպտոս, ԱՄԷ իրականացնելիք բոլոր չվերթները:
Հաղորդվում է, որ Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները միջազգային անվտանգ չվերթներ իրականացնելու համար: